Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մեր ժողովուրդն իր հիշողությամբ է ամուր. Հայաստանի գրողների միության նախագահ

Մեր ժողովուրդն իր հիշողությամբ է ամուր. Հայաստանի գրողների միության 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է՝ հայ ժողովուրդն իր հիշողությամբ է ամուր և պետք է անի հնարավորը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար:

Միլիտոնյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ տարբեր երկրներ հարյուր տարվա ընթացքում հենվել են փաստերի, արխիվային նյութերի վրա և ընդունել Հայոց ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանությունն արդեն փաստ է միջազգային արենայում, իսկ մեր ժողովրդի համար ոչ թե փաստ, այլ  ճակատագիր էր, արյան հիշողություն է: Հայկական սփյուքռի գոյությունը դրա հավաստիքն է: Մեր ժողովուրդն իր հիշողությամբ է նաև ամուր:  Արձակագիր Չինգիզ Այթմատովն իր վեպերից մեկում նշում է, որ հիշողության կորուստը մարդկանց հասցնում է մանկուրտության: Մարդը վերանում է որպես այդպիսին, այնպես որ Ցեղասպանության ճանաչումը մեզ համար պետք է դառնա մեծ քաղաքականություն, ինչպես հրեաների համար Հոլոքոստը»,-շեշտեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ հաճախ միջազգային կազմակերպությունները չեն կարողանում կանխել ցեղասպանությունները, ինչի պատճառը դրանց թուլությունն է: Դրանից էլ օգտվում են արյունարբու երկրները:

Միլիտոնյանի հավաստիացմամբ՝ դժվար է գրել արհավիրքների մասին, սակայն գրողները դա արել և անում են: «Հայոց ցեղասպանության զոհ դարձած Սիամանթոն, Վարուժանը և այլ հեղինակներ գրել են Զեյթունի, Ադանայի ջարդերի մասին: Նրանցից հետո եկած սերունդը հիշողության, մեծ կորստի գործեր ստեղծեց: ԱՄՆ-ում, Եվրոպայում  շատ լավ գրողներ կան: Նրանցից են Քրիս Բոյաջյանը, Վարուժան Ոսկանյանը և այլք: Հայ հեղինակները տարբեր երկրներում հրաշալի գործեր են ստեղծում՝ վեպեր, վիպակներ, բանաստեղծություններ»,-ասաց միության նախագահը:

Ըստ նրա՝ ցեղասպանությունների մասին ուշագրավ գործեր ստեղծելու համար հարկավոր է գեղարվեստական խորություն, որը թույլ կտա ազգի դառնությունը փոխանցել ուրիշներին, ինչպես Ֆրանց Վերֆելին հաջողվեց «Մուսա լեռան քառասուն օրը» գրքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]